Նազարբաևը շնորհակալություն է հայտնել ոչ միայն Քոչարյանին

Ապրիլի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի՝ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին, որում ջերմությամբ է հիշել իրենց աշխատանքի համատեղ տարիները և հույս հայտնել, որ «հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»։

Մի քանի լրատվականներ տարածեցին այս լուրը, և մամուլում սկսեցին շրջանառվել խոսակցություններ, թե իբր այդ նամակով Ղազախստանը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վերջինիս կալանավորումը բացասաբար է անդրադառնում հայ-ղազախական հարաբերությունների վրա։

Մամուլում շրջանառվող լուրերին այսօր արդեն պատասխանեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Բիբիթալի Ուրազաևը։ Վերջինս իր ֆեյբուքյան էջում պարզաբանեց, որ Նազարբաևը նամակ է հղել ՀՀ բոլոր երեք նախագահներին, որում շնորհակալություն է հայտնել իր ղեկավարման ժամանակաշրջանում համատեղ աշխատանքի և ունեցած ձեռքբերումների համար։

Դեսպանը նաև նշել է, որ նմանատիպ շնորհակալական նամակներ են ուղարկվել բոլոր այն պետությունների ղեկավարներին, որոնց հետ համագործակցել է Ղազախստանն իր անկախության տարիներին։

Նազարբաևը շնորհակալություն է հայտնել ոչ միայն Քոչարյանին

Երեկ՝ ապրիլի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի՝ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին, որում ջերմությամբ է հիշել իրենց աշխատանքի համատեղ տարիները և հույս հայտնել, որ «հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»։

www.Fip.am