«Հանձնաժողովի անդամները չեն հավատացել, որ իրենց զանգել է ԿԸՀ նախագահը». Հրազդանի 26/17 տեղամասում դիտորդներին թույլ չեն տվել լուսանկարել գրանցամատյանը

Հրազդան քաղաքի թիվ 26/17 տեղամասում դիտորդները ցանկացել են լուսանկարել գրանցամատյանը։ Սևակ Միքայելյանի վստահված անձը խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքը, ինչպես նաև դիտորդին չի թույլատրել լուսանկարել և ծանոթանալ գրանցամատյանին։

Հաղորդում է «Անկախ դիտորդ»-ը` նշելով, որ դիտորդը հղում է կատարել ՀՀ Ընտրանական Օրենսգրքի համապատասխան հոդվածին, սակայն նրա պահանջը կրկին մերժվել է։

«ԿԸՀ նախագահը տեղեկացել է այս իրավիճակին, զանգել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և հորդորել թույլ տալ դիտորդին լուսանկարել գրանցամատյանը։ Սակայն քվեարկության սենյակում գտնվող Սևակ Միքայելյանի վստահված անձը և հանձնաժողովի անդամները չեն հավատացել, որ իրենց զանգել է ԿԸՀ նախագահը և սկսել են սպառնալ դիտորդներին, ասելով, որ քվեարկությամբ կհանեն նրանց սենյակից, քանի որ, ըստ հանձնաժողովների անդամների՝ նրանք սկսել են իրենց վատ պահել»,- ասված է «Անկախ Դիտորդի» հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հաղորդումից հետո դեպքի վայր է մեկնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, եւ խնդիրը կարծես` հարթվել է: Հանձնաժողովի նախագահը լրագրողների ներկայությամբ հայտարարում էր, թե վստահված անձն էր պնդում, որ նկարել չի կարելի, ինքն էլ` փաստացի, օրենքից տեղյակ չի եղել, եւ ըստ էության թույլ է տվել, որ Միքայելյանի վստահված անձն իր ներկայությամբ հանձնաժողովում վարչարարություն իրականացնի: