«Ամուլսարի հարցում պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքացիների իրավունքների հանդեպ պարտավորությունների կատարմամբ»․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պետք է հանրայնացնել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված միջազգային պարտավորությունները մի կողմից, և ՀՀ քաղաքացիների իրավունքների ապահովման հանդեպ պետության պարտավորությունները մյուս կողմից, և ղեկավարվել ՀՀ քաղաքացիների իրավունքների, այդ թվում կյանքի, առողջության, աշխատանքի և այլն, հանդեպ պարտավորությունների կատարմամբ, ու վերջնական որոշում կայացնել։

Միջազգային որևէ կորպորացիայի հանդեպ պարտավորությունը չի կարող և չպետք է հակասի հենց միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքների սկզբունքներին։

Որևէ որոշում կամ գործողություն, անկախ դրանց հանդեպ կողմ կամ դեմ եղողների թվաքանակից, չպետք է վնասեն մարդու հիմնարար իրավունքներին։

Միայն, այս մոտեցման դեպքում, կլինի իրավականորեն հիմնավորված որոշում, զերծ կլինի տարատեսակ մանիպուլիացիաներից և կարճաժամկետ կամ երկարաժամկետ շահարկումներից»։