Մահացած պացիենտները եղել են 59, 60, 73, 74, 55, 69, 83, 59, 71, 84, 76 տարեկան

ՀՀ միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 612 նոր դեպք, ապաքինվել է ևս 173 մարդ:

Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է: