ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մրևլութ Չավուշօղլուի հետ:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:

Լավրովը Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Նախարարները շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և հիմնական ուժերին կոչ են արել Աֆղանստանում ապահովել անվտանգությունն ու կարգուկանոնը: