Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին բարձր են եղել

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային ապրանքների այս տարվա առաջին՝ հունվար ամսվա գնային ինդեքսը:

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն աճում է չորորդ ամիսն անընդմեջ:

6 փետրվարի, 2020թ․, Հռոմ – Հունվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները արդեն չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել։  

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 182.5 նիշ, ինչը դեկտեմբերի համեմատ ավել է 0,7 տոկոսով և 11,3 տոկոսով՝ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ: Ինդեքսի բարձրացման հիմանական պատճառը հանդիսացել են բուսական յուղերի, շաքարի և ցորենի գները։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա կտրվածքով աճել է 7,0 տոկոսով՝ հասնելով երեք տարվա մեջ ամենաբարձր մակարդակի, ինչին նպաստել են արմավենու, սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գների բարձրացումը։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 5,5 տոկոսով, ինչը պայմանավորված է մի քանի խոշոր արտադրող երկրներում շաքարի ավելի քիչ արտադրանքի ծավալներով։ Աճը մեղմվել է բրազիլական արժույթի շարունակական թուլացման և նավթի հումքի գնի նվազման շնորհիվ, ինչը ազդել է շաքարեղեգի՝ էթանոլի արտադրության մեջ օգտագործելու պահանջարկի վրա։  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ աճել է 2,9 տոկոսով, ինչը արդյունք է ցորենի գնի բարձրացման, որին հաջորդում են եգիպտացորենի և բրնձի գները՝ մեծապես կայուն պահանջարկի շնորհիվ։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 0,9 տոկոսով, պայմանավորված կարագի, պանրի և անյուղ կաթի փոշու ներկրման մեծ պահանջարկով։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը, 11 ամիս բարձր լինելուց հետո, ամսվա ընթացքում նվազել է 4,0 տոկոսով, ինչը Չինաստանից և Հեռավոր Արևելքից գնումների իջեցման, ինչպես նաև խոզի և խոշոր եղջերավոր կենդանինենրի մսի արտահանման մատչելիության հետևանք է։