Արցախ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 19-ից ապրիլի 13 ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան:

ՀՀ-ից ԱՀ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների դինամիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ և գրաֆիկներում արտացոլված պատկերները ունեն նույնական դինամիկաները :

ՀՀ և ԱՀ իրացման միջին գների տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատվել են ՀՀ-ում գործող 4 խոշոր առևտրային ցանցերի իրացման միջին գները և ԱՀ-ում գործող 20 փոքր և միջին առևտրային օբյեկտների միջին գները:

Ուսումնասիրված ժամանակահատվածում հնդկաձավարի միջին գինը ԱՀ-ում եղել է ավելի ցածր, քանի որ, որոշ առևտրային օբյեկտների կողմից հնդկաձավարի նոր խմբաքանակներ չի ներմուծվել և իրացումը շարունակվել է ցածր գնով:

Այս մասի տեղեկացնում է պաշտոնայան հաղորդագրությունը:

Ավելի մանրամասն տես՝ գրաֆիկական պատկերներում 

Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի լուսանկարը:
Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի լուսանկարը:
Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի լուսանկարը:
Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի լուսանկարը:
Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի լուսանկարը:
Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի լուսանկարը: