Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահի դրությամբ նահանգի չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը:

Դրա արդյունքում Նյու Յորքի բնակիչները սկսել են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումն արվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հենց Նյու Յորքում.Pfizer պատվաստանյութով պատվաստվել է Քուինսում աշխատող բուժքույրը:

Տեղի իշխանությունները պատվաստված անձանց խոստանում են տրամադրել  արտոնություններ, ինչպես օրինակ՝ կենդանաբանական այգի, բուսաբանական այգի այցելելու անվճար տոմս կամ քաղաքային հեծանիվներից օգտվելու երկշաբաթյա աբոնեմենտ: Իսկ ավելի հաջողակները կկարողանան մասնակցել 5 մլն մրցանակով վիճակահանությանը:

Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 53 հազար մարդ: