Մահացել է լրագրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Հովհաննես Պապիկյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ցավալի լուրը հաստատեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հովհաննես Պապիկյանն աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Աշխատել է նաև որպես Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար: Մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։
Պապիկյանը 79 տարեկան էր: