Այրվել է վագոն-տնակ

Հունվարի 4-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 15-րդ փողոցում այրվում է տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:07-ին, մարվել` 13:47-ին: Այրվել է վագոն-տնակ՝ մոտ 40 քմ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։