Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում

Այսօր Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի Եղեգնաձորյան խճուղու տներից մեկի մոտակայքում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Զ․)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում․ առկա է կողաշրջման վտանգ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: