Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԿՈՉ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
Երկար ժամանակ մտածում էի, «խառնվե՞լ» Արցախի ընտրություններին, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակը գնալով անհանգստացնում է և որքան էլ Արցախի ԿՀԸ-ն, այլ կառույցները զգոն լինեն, միևնույնն է, ավելի ճիշտ է հետաձգել ընտրությունները։
Հարգելի արցախցիներ, գիտեմ, որ դուք տեսանելի թշնամուց չեք վախենում, բայց սա դիմացդ կանգնած հակառակորդ չի, մի վտանգեք Արցախ-Ամրոցի անառիկությունը և ՀԵՏԱՁԳԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։