Արցախում կորած տղամարդը հայտնաբերվել է. ԱՀ ՆԳՆ

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին, նա հայտնաբերվել է։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նշվում է, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։