Բելառուսն ԱՊՀ երկրներին առաջարկում է միավորվել պատվաստանյութի ստեղծման գործում

Հեղինակ MediaLab

Համավարակի պայմաններում ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է միավորել ջաքները պատվաստանյութ ստեղծելու համար, ինչպես նաև իրականացնել դրա զանգվածային արտադրությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:

Նա, մասնավորապես, նշել է, որ ապրիլին կայացել է ԵԱՏՄ առաջնորդների տեսակոնֆերանսը, որի արդյունքներով եղավ հայտարարություն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է հանգեցնի համագործակցության կապերի խզմանը, միջազգային առևտրի, ներդրումների դադարեցմանը: Նրա խոսքով, համավարակին ԵԱՏՄ-ի արձագանքը եղավ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացումը:

«Իմ կարծիքով՝ առաջնային քայլերից պետք է լինի ջանքերի միավորումը պատվաստանյութի ստեղծման գործում և դրա զանգվածային արտադրության իրականացումը, տրանսպորտի, բեռնափոխադրումների անխափան իրականացման ապահովումը»,-նշել է Վլադիմիր Մակեյը: