Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։

Դատախազությունից նշեցին, որ նրա գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք: