Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում արել է հետևյալ գրառումը.
«Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ:
Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: Նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված:
ՊՆ նամուլի խոսնակն այսօր մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»: