«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`մայիսի 21 ֊ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել:
«Ներկա գտնվողները պատմեցին, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար՝ որպես լավ աշխատանքի խրախուսանք»:
«Ժողովուրդ»-ին երեկ չի հաջողվել Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ:
«Նրա հեռախոսն անհասանելի էր. հավանաբար Ալեքսանյանը զբաղված է համայնքի վերջին զանգը կազմակերպելու խիստ կարևոր գործով»:
© Medialab.am