Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Նշվում է, որ կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը: