Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից ապօրինի պահվող հակատանկային կրակոցը կտրելու ընթացքում պայթելու դեպքով քրեական գործը․ ԱՀ ՔԿ

Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից հայտնում են․

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1944թ. ծնված բնակչի կողմից ապօրինի պահվող հակատանկային կրակոցը կտրելու ընթացքում պայթելու և վերջինիս առողջության միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: