Քաղաք, որտեղ հոգում են, որ դեսպանները գտնեն դեպի տուն իրենց ճանապարհը. Լաքոտը՝ Երևանի մասին

Հեղինակ MediaLab

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում Երևանի տարբեր հատվածներից հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցանակները սլաքներով հուշում՝ ինչպես հասնել Ֆրանսիայի դեսպանատուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանը նկարներին կից կատարել է գրառում. «Երևան. Քաղաք, որտեղ նրանք հոգ են տանում, որ դեսպանները գտնեն իրենց ճանապարհը՝ դեպի տուն»: