ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը

ՀՀ կառավարությունը որոշել է մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը:

Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ընթացիկ տարում պարարտանյութերը, մասնավորապես՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական, 2.5-3 անգամ գնաճ են արձանագրել, ինչը գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դարձրել է բավականին խոցելի:

Ծրագիրն իրականացվելու է 2022թ.-ին ՀՀ բոլոր մարզերում։