«Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրյալ եղել է պայթյունը, այդ հատվածում ունենք վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում մեծ է, շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես դրանք կշարունակվեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նշել է, որ դժվարությունները հիմնականում պայմանավորված են տեղանքով: Պայթյունի հատվածում փլուզման վտանգն ավելի շատ է, քան մյուս հատվածներում, Նշել է, որ տեղանքը մեծ մասամբ մաքրված է, մնում է միայն պայթյունի հատվածը:
Լրագրողները հետաքրքրվել են նաև անձը չպարզված քաղաքացու ինքնությունը պարզելու գործընթացով, ասել է.
«Դատաբժշկական փորձաքննության փուլում է, նմուշառումը վերցված է քաղաքացուց, 5 օրվա ընթացքում պարզ կդառնա քաղաքացու ինքնությունը»: