ՀՀ կառավարությունը քննարկում է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը

«Այսօր տեղի ունեցավ կորոնավիրուսի համաճարակի դեմ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ մոտ ժամանակներս՝ մեկ-երկու օրվա ընթացքում որոշում կկայացվի: Եվ արտագրոծնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարըբ նշեց, որ սահմանափակումը չի վերաբերելու ՀՀ քաղաքացիներին, այլ Չինաստանի քաղաքացիների մասին է խոսքը:

«Ընդհանրապես ներկայիս աշխարհը, լինելով շարժման մեջ, պրակտիկորեն անհնար է ամեն ինչ արգելել ու սահմանափակել: Եվ մենք չենք էլ ձգտում դրան: Պարզապես փորձելու ենք հասցնել մինիմալի այդ պոտենցիալ վտանգ ներկայացնող Չինաստանի քաղաքացիների մուտքի Հայաստան»,- հավելեց նախարարը: