Հայկական ԱԹՍ-ները ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի 3 տանկ

Հայկական արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի երեք տանկ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկությունը հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ միջոցներով են խոցվել հակառակորդի տանկերը:

«Այո, հաստատում եմ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով»,-ասաց Ստեփանյանը: