Բոլորիս աչքալուսանքը Աղաջանյանների ընտանիքին, որտեղ իսկական վերածնունդ է. Աննա Հակոբյան

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած, ՀՀ Ոստիկանության զորքերի ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՀ Ոստիկանության զորքերի սերժանտ Նարեկ Աղաջանյանի որդին՝ Խաչատուր Աղաջանյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Բոլորիս աչքալուսանքը Աղաջանյանների ընտանիքին, որտեղ իսկական վերածնունդ է։

Լուսանկարի չքնաղ աղջնակը Խաչատուրի դուստրն է՝ Սեդա Աղաջանյանը, որը ծնվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին»,- գրել է Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: