Շախմատիստ Էմին Օհանյանը՝ աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն

17-ամյա Էմին Օհանյանը դարձել է աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Էմինը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը դարձել է արծաթե մեդալակիր:

Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։