Ոստիկանության բաժնում բռնության ենթարկվելուց հետո 2019 թ․ ապրիլի 8-ին հիվանդանոցում մահացած Էդգար Ծատինյանի գործով քննարկման վարույթ հարուցելուց 8 ամիս անց միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է տրամադրել ընթացքի մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա քննարկման վարույթ էր սկսել դեռևս 2019 թ․ ապրիլի 15-ին, բայց արդյունքների մասին տեղեկատվություն չէր հրապարակել։
Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Է․ Ծատինյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնելուց հետո 2019-ի հունիսին Մարդու իրավունքների պաշտպանին ևս դիմել էր՝ իմանալու ձեռնարկած գործողությունների մասին։
Քննարկման վարույթ հարուցելուց 8, իսկ Ա․ Զալյանի հարցումից 6 ամիս էր անցել, բայց Մարդու իրավունքների պաշտպանը որևէ տեղեկություն չէր հրապարակել։ Երեկ ստացանք Պաշտպանի աշխատակազմի՝ դեկտեմբերի 9-ին թվագրված գրությունը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ