«Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությունն ու «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությունը մեկ ներկայացմամբ

«Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությունն ու «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությունը մեկ ներկայացմամբ
«Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությունն ու «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությունը մեկ ներկայացմամբ

Բրիտանական խորհրդի աջակցությամբ մարտի 30-ին և 31-ին Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ և նույն թատրոնի պարողների մասնակցությամբ  «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ: Candoco ներառական պարի թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ, իրենց ներկայացումների ուժով հանդիսատեսի մոտ կոտրում են մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը, իսկ մարդկանց միջև համագործակցությունը դարձնում գործի էությունը: Իր տեսակի մեջ առաջին թատրոնն է Միացյալ Թագավորությունում և առաջատարներից մեկը ողջ աշխարհում:

«Երեք գործողությամբ ներկայացում»-ը հայտնի պարուսույց Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարի, ամերիկյան ժամանակակից պարի առաջատար Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ստեղծագործության և Մեծ Բրիտանիայի պարի թատրոնի դերասան Ուենդի Հյուսթոնի զարմանահրաշ Imperfect Storm դրամայի համադրումն է:

Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարը ներկայացնում է մի զույգի լճացած հարաբերությունները, որը բեմադրելիս դե Ֆրուտոսը ոգեշնչվել է Թենեսի Ուիլիամսի Camino Real (1953) ներկայացումով և Լիլա Դաունսի մեքսիկական ռանչեռա երաժշտությամբ:

Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ներկայացումը նոր կյանք և ոճ է ստացել հանրաճանաչ Լորի Անդերսենի կատարմամբ և Candoco ժամանակակից պարի թատրոնի յուրօրինակ մատուցմամբ:

Թատրոնի և պարի հռչակավոր վարպետ Ուենդի Հյուսթոնը համադրում է շարժումը խոսքերի հետ, իսկ իմաստը` հումորի: Imperfect Storm-ը, որը մասամբ հիմնված է Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի վրա, իր հատուկ մշակված զգեստներով և թատերական շարժումներով յուրահատուկ ոճ է տալիս այս ստեղծագործությանը:

Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Սահմաններից ներս» ֆիլմը, որի հեղինակը մրցանակակիր ռեժսոր Մարգըրեթ Ոիլիամսն է, պարուսույցը` Վիկտորիա Մարկսը: BBC-ի և British Arts Council-ի պատվիրած ֆիլմը դիտումից հետո թողնում է մշտական շարժման զգացողություն:

Այս տարվա ընթացքում սա Candoco պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան: Հունվարին Candoco-ի դասընթացավարներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենն անցկացրել են վարպետության դասընթաց հայ մասնակիցների համար:

Այս այցելության ընթացքում ևս կանցկացվեն վարպետության դասըթնացներ հայ մասնակիցների համար: