Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը մաքսատուրքի 0% դրույքաչափով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման փուլում է գտնվում սերուցքային կարագի բաշխման կարգը, որի ընդունումից հետո կմեկնարկի լիցենզիաների տրամադրման գործընթացը: