Էջմիածնում այսօր պատվաստումների օր է

Էջմիածին քաղաքում ասյօր հայտարարվել է պատվաստումների օր: 

Այս մասին հայտնում են Առողջապահության ազգային ինստիտուտից՝ նշելով, որ պատվաստվել հնարավոր է Էջմիածնի Զորավար Անդրանիկի 2 (նախկին Զոյա 2) հասցեում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նման օրեր էին կազմակերպվել Վանաձորում և Գյումրիում, ինչպես նաև՝ Երևանում: