«Գալիս են աթարի ժամանակները»

«Գալիս են աթարի ժամանակները»
«Գալիս են աթարի ժամանակները»

Գազի թանկացման լուրը արդեն դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել բնակիչների շրջանում: Եթե գազը մինչեւ 10 խորանարդ մետր սպառողների համար թանկանա մոտ 60%-ով, ինչպես իր հայտում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է «Հայռուսգազարդ» ընկերությունը, ապա գազ սպառողների համար այս վառելիքը նույնպես անհասանելի կլինի:

Մկրտչյանների ընտանիքը հաշվարկել է ու պարզել, որ եթե այս տարի հունվար, փետրվար ամիսներին, գազը խնայողաբար վառելով ամսական մի կերպ վճարում էին 45 հազար դրամ, ապա եկող ձմռանը պետք է վճարեն 72 հազար դրամ: 50 հազար դրամ աշխատավարձ ստացող տան կերակրողը, ոչ մի կերպ չի պատկերացնում, թե այդ ծախսի տակից ինչպես է դուրս գալու: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացի Մկրտչյանը. «Փաստորեն գալիս են աթարի ժամանակները: Ամբողջ աշխարհն առաջ է գնում մեր երկիրը` հետ: Պահակի`իմ աշխատավարձով գազի վարձի տակից դուրս էինք գալիս, ընտանիքիս օգնություն էր ինչ-որ տեղ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/14/243127/