Մայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։
Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ և մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։