Վայոց Ձորի մարզում երեկ՝ հունվարի 3-ին, ժամը 11։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի եւ Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասինտեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղեւոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։
Ըստ աղբյուրի, վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։