ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը:

Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը:

Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի նշանակման համար «Իմ քայլը» առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը:

Քվեարկությանը մասնակցել էր կրկին 82 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ էր քեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը: