«Մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է արձանագրեն՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսնել, ՀՀ-ի հետ չեն լինելու». Փաշինյան. «Tert.am»

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ասեմ, որ, կարծում եմ՝ մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է արձանագրեն մի բան՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ չեն լինելու, այսինքն՝ մենք համակերպվողի դերում չենք լինելու»։

Այդ մասին Tert.am-ի փոխանցմամբ այսօր Գավառում համայնքապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետօ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Համայնքապետներից մեկն էր Փաշինյանին դիմել հարցով՝ Փաշինյանի արած հայտարարությանն ի պատասխան Բելառուսի ԱԳ նախարարության խոսնակ Գլազի արձագանքի առնչությամբ:

Փաշինյանն այսօր ասել է, թե «այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ շատերը փորձ են անում մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, բայց պարզ ասում եմ՝ չի անցնելու, որովհետև հնարավոր է, որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց փոքր ժողովուրդ չենք։ Մենք հազարամյա  պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալի ժողովուրդ ենք։ Էլի եմ ասում՝ մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որը մարդկության պատմության մեջ նախադեպը չունի»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ հայ ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են պահպանելու ու պաշտպանելու ՀՀ-ի շահերը։

«Սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։