Ափսոս է Բագրատյանը

Ափսոս է Բագրատյանը
Ափսոս է Բագրատյանը

Հրանտ Բագրատյանը Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվել է բավական հետաքրքիր դիրքում: Մինչ ՀԱԿ-ում զարգանում կամ ծավալվում էր Նիկոլ Փաշինյան-Լեւոն Զուրաբյան դիլեման՝ Տեր-Պետրոսյանից հետո ՀԱԿ-ի առաջնորդի հեռանկարի համատեքստում, եւ մինչ Լեւոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի արտաքնապես լուռ, իրականում գործուն աջակցությամբ ՀԱԿ այսպես ասած կորիզը շարժում է դեպի Նիկոլի «դիրքեր», առանցքային դերում է հայտնվել Հրանտ Բագրատյանը:

Նա առաջադրվել է նախագահի թեկնածու, առաջադրվել է չսպասելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ու թեեւ ՀԱԿ-ը չսատարեց նրան, այդուհանդերձ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Բագրատյանին սատարելու հարցը քննարկում են ՀԱԿ այսպես ասած «աքսորյալները» կամ «այլախոհները», այդ թվում այն ուժերը, որոնք ՀԱԿ-ի հետ հարաբերությունը խզել են ավելի վաղ՝ հայտարարելով տարաձայնությունների մասին:

Բագրատյանն ինքը, այդ տեսանկյունից էլ հետաքրքրական վիճակում է: Նա ՀԱԿ-ում սառեցրել է իր անդամությունը, բայց չի հայտարարել դուրս գալու մասին: Այն տպավորությունն է, որ նախագահի թեկնածուն չի ուզում մինչեւ վերջ այրել կամուրջները, քանի որ այդքան էլ վստահ չէ ինքնուրույն կամ ուրույն քաղաքական «գծի» կարողությանը կամ հաջողությանը:

Չի բացառվում նաեւ, որ Բագրատյանը ՀԱԿ-ից դուրս չգալու մասին չի հայտարարում այլ մարտավարական հաշվարկներից ելնելով: Նա գուցե կողմնակից է ՀԱԿ-ի համար պայքարի, որ պատրաստվում է կամ սկսել է մղել նաեւ օրինակ Նիկոլ Փաշինյանը: Նաեւ այլ ուժեր ու գործիչներ կան, որ քայլեր են անում ՀԱԿ-ում իրենց տեսակետն առաջ մղելու ուղղությամբ: Պետրոս Մակեյանն օրինակ պահանջել էր Լեւոն Զուրաբյանի հրաժարականը: Կարդալ ավելին