Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նախքան Տոկիո մեկնելը կմարզվեն նոր մարզագույքով

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը՝ մրցումային 1 հարթակ և ծանրաձողի 20 լրակազմ արդեն Հայաստանում են։

Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը նախքան Տոկիո մեկնելը կմարզվեն այս մարզագույքով ու Ճապոնիայի մայրաքաղաքում նոր սարքերին հարմարվելու խնդիր չեն ունենա, հայտնում են Կառավարությունից։