Եվրամիությունը Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի

Արդարադատության ոլորտում բարեփոխումների համար Եվրամիությունը Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի:

Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Դրա համաձայն՝ Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն ԵՄ-ից 9 մլն եվրոյի չափով, ևս 2 մլն եվրո կհատկացվի որպես լրացուցիչ օգնություն։

Համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել արդարադատության ոլորտին և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ու համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին։ Խոսքը մասնավորապես քրեական արդարադատության համակարգի, այդ թվում՝ գենդերային խնդիրների մասին է։

Հատկացված միջոցները կուղղվեն նաև անկախ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը: