ԱՆ-ն հերքում է. Աբովյան քաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հայտնաբերվել

«Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք:

Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը»:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: