Երևանում հանկարծամահ է եղել Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյա

Երևանում հանկարծամահ է եղել Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ներքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին»,-նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:

Հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։