«Դանակը հանել՝ խփում էր»․ ակտիվիստը պնդում է՝ իշխանությունը փորձում է իրեն լռեցնել․ Factor

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ իր դեմ մահափորձի մասին ահազանգեց։

Չախոյանի պնդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։ Երկուսը դիմել են փախուստի, մեկին Չախոյանը հասցրել է վնասազերծել։

Արթուր Չախոյանը հանրությանը հայտնի է Երևանի քաղաքապետարանի գործունեության քննադատությամբ։ Նա պարբերաբար անդրադառնում է փողոցների բարեկարգման, շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված թերություններին։ Նրա համոզմամբ՝ սա իրեն լռեցնելու հերթական փորձն է։

Մանրամասները՝ Factor.amի տեսանյութում.