Բարեկարգվում է Սբ. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկանցում է․

Ավարտվել է Սբ. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքը։

Գետնանցման տարածքի զգալի մասը, որը մասնավորինն էր վերադարձվել է համայնքին: Հիմա՝ գետնանցման հակասանիտարական վիճակը վերացնելուց հետո, նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ։