Վրաստանի էկոնոմիկայի նախարարը փոխանցել է, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյաբուքյան էջում գրել է.

«Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»: