Նախագահ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում. խոսնակ

ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում:

«Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մասնավորապես նշել է, որ, չմեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, պարզապես ցանկանում է հիշեցնել` պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը։ 

«Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Լ. Ավանեսյանը: