«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցած տարի մոտ 774․8 մլն դրամի մուտքեր է ունեցել, որից 6․7 մլն-ը ոչ դրամական միջոցներ են եղել, 234․7 մլն-ը՝ պետական ֆինանսավորում, 416․7 մլն-ը՝ նվիրատվություններ, 113․3 մլն-ը՝ անդամավճարներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՔՊ-ի ներկայացրած տարեկան հաշվետվության համաձայն՝ կուսակցությունը 2025-ի ընթացքում ծախսել է մոտ 745․7 մլն դրամ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Factor.am-ը, ուսումնասիրելով ՔՊ-ի հաշվետվությունը, նվիրատվություն կատարած անձանց մեջ հայնաբերեց խիստ ուշագրավ մի անուն։
Պարզվում է՝ անցած տարի մարտի 7-ին Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրատվություն է կատարել իշխող ուժին։ Ալեքսանյանը ներկայիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանն է։ Մինչև վերջերս նա «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ էր։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Հայաստանում այդ անուն ազգանունով միայն 1 անձ կա։ Ալեքսանյանին են պատկանում «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ն, «Արմատ մեդիա», «Թաունհաուս», «Ասսեթ Մենեջմենթ», «Ֆորտունա» ընկերությունները։ Նկատենք, որ այն ժամանակ, երբ Ալեքսանյանը կատարել է նվիրատվությունը, Սամվել Կարապետյանն ազատության մեջ էր և Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ դեռևս չէր ներկայացրել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:



















