«Համացացնցը ցնցած այսօրվա մեքենա ուտող շների մասին». Օվսաննա Հովսեփյան

Դինգո Թիմ ՀԿ հիմնադիր նախագահի Օվսաննա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քանի որ շատ կարծիքներ հնչեցին, որ տեսանյութը այս դեպքի հետ կապ չունի, ինքս գնացի տարածք ու նկարեցի, զննեցի: Տեսանյութը արված է այդ տարածքում: Նշեմ, որ մեքենայի կապոտը լրիվ նորմալ վիճակում է՝ չնայած նախնական տարածված նկարից այլ տպավորություն էր ստեղծվում:

Նշել էին՝ գազազած շները հարձակվել են մեքենայի վրա և կերել այն:
Բայց տեսանյութից լրիվ պարզ է (ամեն դեպքում հասկացող աչքի համար հաստատ), որ շները բացարձակ գազազած չեն և փորձում են մեքենայի կապոտի միջից ինչ որ բան հանել՝ ամենայն հավանականությամբ այնտեղ թաքնված կատվին:
Կատուները շատ են թաքնվում մեքենայի կապոտի մեջ: Ամենայն հավանականությամբ շները նրա հոտն առել են ու ամեն գնով փորձում են նրան այնտեղից հանել:

Ո՞վ է պատասխանատու մեքենայի տիրոջ կրած նյութական վնասի համար.
Մեքենաների ամենատարբեր բաներից վնասվելու դեպքերը շատ են, և տոկոսային հարաբերությամբ դրանցից ամենաքիչը շներից վնասվելու դեպքերն են (համենայն դեպս իմ ավելի քան 10 տարվա պրակտիկայի ընթացքում հանդիպած առաջին դեպքն է)։

Մեքենաների վրա քամու ժամանակ կարող են ընկնել ամենատարբեր բաներ տանիքներից, կարող է ընկնել սառույցի կտոր (իմ մեքենայի տանիքը մինչև հիմա ծռված է շենքի տանիքից ընկած մեծ սառցակտորի պատճառով), կարող է ընկնել վնասված ծառ, կարող է կայծակ հարվածել… ի՜նչ ասես կարող է լինել, ընդհուպ մինչև մեքենային “խփող թռնող” մարդիկ: Մեր բակում վերջերս ուժեղ քամուց սյունը, որը երևի ամուր չէր, ընկավ ու վնասեց կողքի կանգնած մարդուն:

Ո՞վ է պատասխանատու նման կամ այլ բազմաթիվ հանկարծահաս խնդիրների համար: Ցավոք ոչ ոք:

Մեքենայի տերերի բարկությունն իհարկե լրիվ հասկանալի է, բայց խնդրում եմ սա չվերագրել շների ագրեսիայի և հարձակման: Տեսանյութից պարզ է, որ ոչ մի գրամ ագրեսիա չկա:

Ընդամենը ժամանակին կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ…
Այստեղ հավսար մեղք ունի այն կատուն, որը նենգաբար մտել է մեքենայի կապոտի մեջ։ Կարող էր չէ՞ օրինակ բարձրանալ ծառը»: