Իշխանության հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում են մուտք գործել Կառավարության շենք

Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձում են մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ է կազմել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոստիկանության աշխատակիցները փորձում են հանդարտեցնել իրավիճակը:

Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել: