Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր

Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր
Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի բաժնից, ռեկտորի ընտրությունը կայացել է մայիսի 14-ին: Այն տևել է մի քանի ժամ:

Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էին Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը: Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ ութ: