Ախթալայում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է Կարեն Խաչիկյանը /նա Վազգեն Խաչիկյանի եղբայրն է/. իսկ Էդգար Հախվերդյանը կալանավորվել է: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին Լոռու մարզի դատախազությունից, Արսեն Չիչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ Oգոստոսի 30-ին Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:Կարդալ ավելին