Ըստ The Guardian-ի՝ Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերնը երեկ հայտարարել է, որ երկիրը վերջապես ազատվել է կորոնավիրուսային համաճարակից։ «Մենք թեստավորել ենք գրեթե 40 հազար հոգու վերջին 17 օրվա ընթացքում մենք, և ոչ ոքի թեստի արդյունքները դրական չեն եղել։ Մենք արդեն 12 օր հիվանդանոցներում COVID-19-ով վարակված հիվանդ չենք ունեցել»։
Այնուհետև նա հայտարարել է, որ Նոր Զելանդիայի կառավարությունը կսկսի Covid-19- ի բոլոր սահմանափակումների վերացման գործընթացը՝ բացառությամբ արտաքին սահմանի խստագույն վերահսկողության։ «Մենք պատրաստ ենք», – հայտնեց Արդերնը Ուելինգթոնում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՝ հավելելով, որ Նոր Զելանդացիները աննախադեպ միասնականություն էին դրսևորել վիրուսին հաղթելու նպատակով:
Արդերնը նաև նշել է, որ դրական լուրերը ստանալուց հետո սկսել է ուրախությունից պարել, իսկ նրա բանից անտեղյակ և զարմացած դուստրը ևս միացել է հյուրասենյակում հանկարծակի պարել սկսած մորը։